18:14  ,  6 նոյեմբերի, 2022

Նեյմարի գոլն ու գոլային փոխանցումը նպաստեցին ՊՍԺ-ի հաղթանակին (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 14-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն հյուրընկալվեց «Լորիանին»։ Ֆրանսիայի Կրիստոֆ Գալտիեի գլխավորած թիմն առավելության հասավ 2:1 հաշվով։

9-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց հյուրերի բրազիլացի հարձակվող Նեյմարը։ 53-րդ րոպեին դաշտի տերերը կարողացան վերականգնել հավասարությունը նիգերիացի հարձակվող Տերեմաս Մոֆիի գոլի շնորհիվ։ 81-րդ րոպեին Նեյմարի փոխանցումից հետո ՊՍԺ-ի հաղթական գոլը խփեց պորտուգալացի կիսապաշտպան Դանիլու Պերեյրան։

Փարիզյան թիմի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին վնասվածքի պատճառով բացակայում էր։

ՊՍԺ-ն 38 միավորով առաջատարն է եւ 5 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Լանսին»։ «Լորիանը» չորրորդն է՝ 27 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 14-րդ տուր

«Լորիան» - ՊՍԺ՝ 1։2 (տեսանյութ)

Տերեմաս Մոֆի, 53 - Նեյմար, 9, Դանիլու Պերեյրա, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով