16:33  ,  4 նոյեմբերի, 2022

Տոնի Կրոս․ 5 տիտղոսը Չեմպիոնների լիգայում ավելի կարեւոր է, քան աշխարհի գավաթը

Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը ավելի կարեւոր է համարում իր կարիերայում 5 տիտղոսը Չեմպիոնները լիգայում, քան աշխարհի չեմպիոնի կոչումը, որը նվաճել է 2014-ին Գերմանիայի հավաքականի կազմում։

«Այդքան էլ բարդ հարց չէ։ Ես կընտրեի 5 տիտղոսը Չեմպիոնների լիգայում։ Հարցը քանակի մեջ է։ Ես միշտ սիրել եմ կայունություն։ 8 տարում 5 հաղթանակն այդ մրցաշարում բացառիկ նվաճում է»,- Տոնի Կրոսի խոսքը մեջբերում է Marca-ն։

Կրոսն առաջին անգամ Չեմպիոնների լիգայի գավաթակիր է դարձել Մյունխենի «Բավարիայի» հետ 2013-ին, հետո չորս անգամ այս մրցաշարում հաղթել է Արքայական ակումբի հետ (2016, 2017, 2018, 2022)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English