16:33 4 նոյեմբերի, 2022Մադրիդի «Ռեալի» գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը ավելի կարեւոր է համարում իր կարիերայում 5 տիտղոսը Չեմպիոնները լիգայում, քան աշխարհի չեմպիոնի կոչումը, որը նվաճել է 2014-ին Գերմանիայի հավաքականի կազմում։
«Այդքան էլ բարդ հարց չէ։ Ես կընտրեի 5 տիտղոսը Չեմպիոնների լիգայում։ Հարցը քանակի մեջ է։ Ես միշտ սիրել եմ կայունություն։ 8 տարում 5 հաղթանակն այդ մրցաշարում բացառիկ նվաճում է»,- Տոնի Կրոսի խոսքը մեջբերում է Marca-ն։
Կրոսն առաջին անգամ Չեմպիոնների լիգայի գավաթակիր է դարձել Մյունխենի «Բավարիայի» հետ 2013-ին, հետո չորս անգամ այս մրցաշարում հաղթել է Արքայական ակումբի հետ (2016, 2017, 2018, 2022)։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.