18:13  ,  2 նոյեմբերի, 2022

Սիմոնե Ինձագի․ Մենք փլեյ-օֆֆ դուրս եկանք ծանր խմբից եւ երջանիկ ենք

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայից» կրած 0:2 հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում։ Երկու թիմերն էլ ժամանակից շուտ ապահովել էին 1/8 եզրափակիչի ուղեգրերը։

«Մենք փլեյ-օֆֆ դուրս եկանք ծանր խմբից եւ երջանիկ ենք։ Մենք լավ խաղացինք շատ ուժեղ թիմի հետ։ «Բավարիան» լավագույններից մեկն է։

Կարող էինք հաշվի մեջ առաջ անցնել։ Բարելան ու Մարտինեսն ունեին գոլ խփելու հնարավորություն մինչեւ մեր բաց թողած ապուշ գոլը։ Դրանից հետո խաղը փոխվեց։ Ես գոհ եմ, որ մինչեւ վերջ պայքարի մեջ էինք»,- 49-ամյա մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

C խմբում «Ինտերը» գրավել է երկրորդ տեղը։ «Բարսելոնան» երրորդն է եւ պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում։

Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր, C խումբ

«Բավարիա» - «Ինտեր»՝ 2:0 (տեսանյութ)

Բենժամեն Պավար, 32, Էրիկ Շուպո-Մոտինգ, 72

«Վիկտորիա Պլզեն» - «Բարսելոնա»՝ 2:4 (տեսանյութ)

Թոմաշ Հորի, 51, 11մ, 63  - Մարկոս Ալոնսո, 6, Ֆերան Տորես, 44, 54, Պաբլո Տորե, 75

Մրցաշարային դրություն․ «Բավարիա»՝  18 միավոր, «Ինտեր»՝  10, «Բարսելոնա»՝  7, «Վիկտորիա Պլզեն»՝ 0։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English