Ռուսաստանցի Կարեն Խաչանովը վստահ հաղթանակով մեկնարկեց Փարիզի «Մասթերս» մրցաշարում։ Աշխարհի 19-րդ ռակետը մրցեց 40-րդ ռակետ, արգենտինացի Սեբաստիան Բաեսի հետ։ Հայ թենիսիստն առավելության հասավ 6:1, 6:1 հաշվով։ Մրցախաղը տեւեց 58 րոպե։
Երկրորդ շրջանում Կարեն Խաչանովը կմրցի իտալացի Յանիկ Սիների եւ շվեյցարացի Մարկ-Անդրեա Հյուսլերի դիմակայության հաղթողի հետ։
Փարիզի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,4 միլիոն եվրո է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում