18:00  ,  27 հոկտեմբերի, 2022

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը (տեսանյութ)

Պորտուգալական «Պորտուի» իրանցի հարձակվող Մեհդի Թարեմին ճանաչվել է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի նախավերջին տուրի հանդիպումների արդյունքում, հաղորդում է ՈւԵՖԱ-ի կայքը։

Բելգիական «Բրյուգեի» դեմ խաղում Թարեմին դարձել էր դուբլի հեղինակ։ «Պորտուն» հաղթել էր 4:0 հաշվով եւ դուրս եկել 1/8 եզրափակիչ։

Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների քառյակում էին նաեւ ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, պորտուգալական «Բենֆիկայի» պորտուգալացի կիսապաշտպան Ռաֆա Սիլվան եւ իտալական «Նապոլիի» արգենտինացի հարձակվող Ջովանի Սիմեոնեն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում