Իտալիայի առաջնությունում մեկնարկեց 11-րդ տուրը։ «Յուվենտուսը» Թուրինում ընդունեց «Էմպոլիին» եւ առավելության հասավ 4:0 հաշվով։
Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին Իտալիայի հավաքականի հարձակվող Մոյզե Քինի, ամերիկացի կիսապաշտպան Ուեսթոն Մաքենիի գոլերը եւ ֆրանսիացի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոյի դուբլը վերջին րոպեներին։
«Յուվենտուսը» 19 միավորով 7-րդն է, «Էմպոլին» 11-րդ տեղում է՝ 11 միավոր։
Իտալիայի առաջնություն, 11-րդ տուր
«Յուվենտուս» - «Էմպոլի»՝ 4:0 (տեսանյութ)
Մոյզե Քին, 8, Ուեսթոն Մաքենի, 56, Ադրիեն Ռաբյո, 83, 90+4
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում