10:19  ,  19 հոկտեմբերի, 2022

NBA-ի չեմպիոն «Գոլդեն Սթեյթը» հաղթանակով մեկնարկեց կանոնավոր առաջնությունում (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի չեմպիոն «Գոլդեն Սթեյթը» հաղթանակով մեկնարկեց նոր մրցաշրջանում։ Կանոնավոր առաջնության մեկնարկային խաղում «Գոլդեն Սթեյթը» 123:109 հաշվով պարտության մատնեց «Լոս Անջելես Լեյքերսին»։ 33 միավոր վաստակեց «Գոլդեն Սթեյթի» առաջատար Ստեֆեն Կարին։ «Լեյքերսից» ամենաարդյունավետը Լեբրոն Ջեյմսն էր, որը վաստակեց 31 միավոր։

Տեղի է ունեցել նաեւ «Գոլդեն Սթեյթի» պարգեւատրման արարողությունը։ Նրանք ստացել են չեմպիոնական մատանիները։

Անցած մրցաշրջանի եզրափակիչի մասնակից «Բոստոն Սելթիքսը» 126:117 հաշվով առավելության հասավ «Ֆիլադելֆիայի» նկատմամբ։ 35-ական միավոր վաստակեցին Ջեյսոն Թեյթումն ու Ջեյլեն Բրաունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով