Անգլիայի առաջնության 11-րդ տուրում առաջատար «Արսենալը» հյուրընկալվեց «Լիդս Յունայթեդին»։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։ «Արսենալից» աչքի ընկավ անգլիացի կիսապաշտպան Բուկայո Սական։
10 խաղից հետո «Արսենալը» 27 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից», որն անցկացրել է 9 հանդիպում։ «Լիդսը» (9 խաղ) 15-րդն է՝ 9 միավոր։
Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր
«Լիդս Յունայթեդ» - «Արսենալ»՝ 0:1 (տեսանյութ)
Բուկայո Սակա, 35
Չիրացրած 11մ՝ Պատրիկ Բեմֆորդ («Լիդս Յունայթեդ»), 64
Հեռացում՝ Գաբրիել Մարտինելի («Արսենալ»), 64
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում