Ծաղկաձորում ավարտին մոտեցող ChessMood Open շախմատային մրցաշարի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականի խաղացող Մանուել Պետրոսյանը սպիտակ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց ազգային թիմի ավագ եւ մարզիչ Արման Փաշիկյանի հետ եւ 8 հնարավորից վաստակելով 7 միավոր՝ մնաց առաջին տեղում։
7 միավոր ունի նաեւ երկրորդ տեղում գտնվող իրանցի Ամիռեզա Պուր Աղա Բալան։
6-ական միավորով 3-5-րդ տեղերն են բաժանում վրացի Միխեիլ Մչեդլիշվիլին, Շանթ Սարգսյանը եւ իրանցի Արաշ Դաղլին։
Մրցաշարին մասնակցում է 85 շախմատիստ Հայաստանից, ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Իրանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Լիտվայից, Վրաստանից, Ուկրաինայից։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում