20:12 7 հոկտեմբերի, 2022Ծաղկաձորում ավարտին մոտեցող ChessMood Open շախմատային մրցաշարի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականի խաղացող Մանուել Պետրոսյանը սպիտակ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց ազգային թիմի ավագ եւ մարզիչ Արման Փաշիկյանի հետ եւ 8 հնարավորից վաստակելով 7 միավոր՝ մնաց առաջին տեղում։
7 միավոր ունի նաեւ երկրորդ տեղում գտնվող իրանցի Ամիռեզա Պուր Աղա Բալան։
6-ական միավորով 3-5-րդ տեղերն են բաժանում վրացի Միխեիլ Մչեդլիշվիլին, Շանթ Սարգսյանը եւ իրանցի Արաշ Դաղլին։
Մրցաշարին մասնակցում է 85 շախմատիստ Հայաստանից, ԱՄՆ-ից, Հնդկաստանից, Իրանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Լիտվայից, Վրաստանից, Ուկրաինայից։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.