18:25  ,  7 հոկտեմբերի, 2022

Forbes․ Մբապեն առաջին անգամ գերազանցեց Մեսիին եւ Ռոնալդուին տարեկան եկամուտով

Աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի եւ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն  2022-2023 թվականների մրցաշրջանում կունենա 128 միլիոն դոլար եկամուտ, հաղորդում է Forbes-ը։ Նա գլխավորում է տարեկան ամենաբարձր եկամուտ ունեցող ֆուտբոլիստների դասակարգումը։

Մբապեն առաջին անգամ առաջ է անցել Լիոնել Մեսիից եւ Կրիշտիանու Ռոնալդուից տարեկան եկամուտով։

ՊՍԺ-ի 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին այս մրցաշրջանում կունենա 110 միլիոն դոլար եկամուտ։

Երրորդ տեղում է 37-ամյա պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն  («Մանչեսթեր Յունայթեդ»)՝ 100 միլիոն դոլար։

Տասնյակում են նաեւ ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը (87 միլիոն դոլար),

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը (53 միլիոն դոլար),

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» 22-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը (39 միլիոն դոլար),

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին (35 միլիոն դոլար),

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը (31 միլիոն դոլար),

ճապոնական «Վիսել Կոբեի» իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինիեստան (30 միլիոն դոլար),

«Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին դե Բրույնեն (29 միլիոն դոլար)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում