22:52  ,  6 հոկտեմբերի, 2022

ԵԼ․ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի երրորդ տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց Կիպրոսի «Օմոնիային»։ Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը հաղթեց 3:2 հաշվով (տեսանյութ

Մանչեսթերյան թիմից դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը։ Աչքի ընկավ նաեւ ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալը։

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։ 

Իսպանական «Ռեալ Սոսիեդադը» Մոլդովայում հանդիպեց Տիրասպոլի «Շերիֆի» հետ եւ հաղթանակ տարավ 2:0 հաշվով։

E խմբի առաջատարը «Ռեալ Սոսիեդադն» է՝ 9 միավոր։ «Մանչեսթեր Յունայթեդը» 6 միավորով երկրորդն է։ «Շերիֆն» ունի 3 միավոր։ «Օմոնիան» երեք պարտություն է կրել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս