18:52  ,  1 հոկտեմբերի, 2022

«Նապոլին» պարտության մատնեց «Տորինոյին» եւ առաջինն է (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 8-րդ տուրում «Նապոլին» տանը մրցեց «Տորինոյի» հետ։ Իտալացի Լուչանո Սպալետիի գլխավորած թիմը հաղթեց 3:1 հաշվով։

«Նապոլիի» կազմում դուբլի հեղինակ դարձավ կամերունցի կիսապաշտպան Անդրե Զամբո Անգիսան, աչքի ընկավ նաեւ վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան։ Թուրինյան թիմի միակ գոլը խփեց պարագվայցի հարձակվող Առնալդո Անտոնիո Սանաբրիան։

«Նապոլին» 20 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Ատալանտայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Տորինոն» 9-րդն է՝ 10 միավոր։

Իտալիայի առաջնություն, 8-րդ տուր

«Նապոլի» - «Տորինո»՝ 3:1 (տեսանյութ)

Անդրե Զամբո Անգիսա, 6, 12, Խվիչա Կվարացխելիա, 37 - Առնալդո Անտոնիո Սանաբրիա, 44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս