13:15  ,  1 հոկտեմբերի, 2022

Նեյմարի եւ Մբապեի լարված հարաբերությունների պատճառները

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի հարձակվողներ Նեյմարի եւ Մբապեի տարաձայնությունների եւ լարված հարաբերությունների պատճառը 30-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի անկարգապահությունն է եւ անլուրջ մոտեցումը մարզումներին եւ առհասարակ՝ ֆուտբոլին, գրում է ֆրանսիական L'Equipe-ը։

23-ամյա ֆրանսիացի խաղացողը նախորդ երկու մրցաշրջանների ըթնացքում բազմիցս դժգոհել է Նեյմարի վերաբերմունքից գործի նկատմամբ, իսկ անցած ամռանը փարիզյան ակումբի հետ եւս երեք տարով համագործակցությունը երկարաձգելիս հույս է հայտնել, որ Նեյմարի տրանսֆերը կվաճառվի։

Նեյմարն էլ դժգոհ է Մբապեի եսակենտրոն բնավորությունից եւ մեծամտությունից։ Վերջին շրջանում նաեւ զգալիորեն աճել է Մբապեի ազդեցությունը հանդերձարանում։

Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի կազմում մասնակցել է 9 հանդիպման, խփել 10 գոլ։ Նեմարը 11 խաղում դարձել է 11 գոլի եւ 8 գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում