11:52  ,  30 սեպտեմբերի, 2022

Աշխարհի լավագույն դարպասապահների հնգյակը՝ ըստ Ջանլուիջի Բուֆոնի

Լեգենդար իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը նշել է այս պահին աշխարհի լավագույն դարպասապահների հնգյակը, հաղորդում է Spotskeeda-ն։

Բուֆոնի ցուցակում առաջինը Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան է։

Երկրորդը Փարիզի ՊՍԺ-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման է։ Եռյակը եզրափակում է Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը։

Հնգյակում են նաեւ սլովենացի Յան Օբլակը («Աթլետիկո Մադրիդ») եւ ֆրանսիացի Միկ Մենիանը  («Միլան»)։

44-ամյա Բուֆոնն այժմ հանդես է գալիս «Պարմայում», որը ներկայացնում է իտալական Բ Սերիան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս