11:10  ,  22 հոկտեմբերի, 2012

«Ինդիանան»` առաջին անգամ WNBA-ի չեմպիոն

Պատմության մեջ առաջին անգամ Կանանց բասկետբոլի ազգային ասոցիացիայի (WNBA) չեմպիոնի տիտղոսը նվաճել է «Ինդիանա Ֆիվերը», հայտնում է WNBA-ը:

Եզրափակիչ շարքում «Ինդիանան» պարտության մատնեց արդեն նախկին չեմպիոն «Մինեսոտա Լինքսին»: Չորրորդ խաղում «Ինդիանան» հաղթեց 87:78 հաշվով: Շարքի հաշիվն է 3:1:

Վճռական հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը 33-ամյա Տամիկա Քեթչինգսն էր «Ինդիանայից»` 25 միավոր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով