21:47  ,  16 սեպտեմբերի, 2022

Եվրոբասկետ-2022․ Ֆրանսիան եզրափակիչում է (ֆոտո, վիդեո)

Ֆրանսիայի հավաքականը դուրս եկավ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում անցկացվող բասկետբոլի տղամարդկանց Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Կիսաեզրափակիչում ֆրանսիացիները մրցեցին Լեհաստանի հավաքականի հետ եւ հաղթեցին մեծ առավելությամբ՝ 95:54։

Եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականի մրցակիցը կլինի Գերմանիայի եւ Իսպանիայի թիմերի դիմակայության հաղթողը։

Այդ զույգի պարտվողը Լեհաստանի հետ կվիճարկի բրոնզե մեդալները։

Եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 18-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս