19:02  ,  14 սեպտեմբերի, 2022

Հայաստանի հավաքականը ժամանել է Բոսնիա եւ Հերցեգովինա

ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Բոսնիա եւ Հերցեգովինա՝ մասնակցելու 2024թ․ աշխարհի առաջնության ընտրական հիմնական փուլին, հաղորդում է ՀՖՖ-ի մամուլի ծառությունը։ 

Սեպտեմբերի 17-ին Զենիցա քաղաքում Հայաստանի թիմը կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի հետ։

Հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրապարակել է վերջնական հայտացուցակը․

Լուան Մյուլլեր Բարբոսա - «Պալմա Ֆուտզալ» (Իսպանիա)

Ալբերտ Աղաջանով - «Ռոստով» (Ռուսաստան)

Սարո Գալստյան - «Երևան ՖԱ»

Գարեգին Մաշումյան - «Երևան ՖԱ»

Նիկիտա Խրոմիխ - «Տորպեդո» (Ռուսաստան)

Դենիս Նևեդրով - «Տյումեն» (Ռուսաստան)

Ռոդրիգո Բարբոսա դո Պրադո - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)

Վիկտոր Սեիջի Մարտինս դե Սոուզա - «ԱԷԿ Աթենք» (Հունաստան)

Վլադիմիր Սանոսյան - «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)

Արթուր Մելքոնյան - «Ուխտա» (Ռուսաստան)

Սարգիս Մարգարյան - «Ստալիցա» (Բելառուս)

Դավիդ Ասլանյան - «Երևան ՖԱ»

Լուկաս Ռոզենսկի - «Այաթ» (Ղազախստան)

Ռաֆիկ Մելիքյան - «Երևան ՖԱ»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում