22:39  ,  12 սեպտեմբերի, 2022

Հայ սամբիստները 2 մեդալ են նվաճել Մոսկվայում

Մոսկվայում անցկացվել է «Սամբոյի հիմնադիրների գավաթ» միջազգային մրցաշարը, որին մասնակցել են նաև հայ սամբիստներ, հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

1980 թվականից հեղինակավոր այս մրցաշարը կրում էր «Խառլամպիևի գավաթ» անունը, սակայն Սամբոյի համաշխարհային ֆեդերացիան այս տարի որոշեց «վերականգնել արդարությունը» և այն կոչեց «Սամբոյի հիմնադիրների գավաթ», քանի որ Անատոլի Խառլամպիևից բացի մարզաձևի հիմնադիրներն են նաև Վասիլի Օշչեպկովը և Վիկտոր Սպիրիդոնովը:

Այս անգամ մրցաշարին մասնակցել է 250 մարզիկ՝ 13 պետությունից:

Հայաստանի սամբիստներից, 64 կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Դալլաքյանը և 88 կգ քաշային Վահագն Չալյանը նվաճել են բրոնզե մեդալներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English