22:39 12 սեպտեմբերի, 2022Մոսկվայում անցկացվել է «Սամբոյի հիմնադիրների գավաթ» միջազգային մրցաշարը, որին մասնակցել են նաև հայ սամբիստներ, հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
1980 թվականից հեղինակավոր այս մրցաշարը կրում էր «Խառլամպիևի գավաթ» անունը, սակայն Սամբոյի համաշխարհային ֆեդերացիան այս տարի որոշեց «վերականգնել արդարությունը» և այն կոչեց «Սամբոյի հիմնադիրների գավաթ», քանի որ Անատոլի Խառլամպիևից բացի մարզաձևի հիմնադիրներն են նաև Վասիլի Օշչեպկովը և Վիկտոր Սպիրիդոնովը:
Այս անգամ մրցաշարին մասնակցել է 250 մարզիկ՝ 13 պետությունից:
Հայաստանի սամբիստներից, 64 կգ քաշային կարգում հանդես եկող Նարեկ Դալլաքյանը և 88 կգ քաշային Վահագն Չալյանը նվաճել են բրոնզե մեդալներ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.