09:52  ,  8 սեպտեմբերի, 2022

US Open. Աշխարհի առաջին ռակետը կիսաեզրափակիչում է

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը դուրս եկավ ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակիչ։ Լեհ թենիսիստուհին մրցեց ամերիկացի Ջեսիկա Պեգուլայի (8) հետ եւ առավելության հասավ 6:3, 7:6 (7:4) հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 53 րոպե։

Եզրափակիչի ուղեգրի համար Իգա Շվյոնտեկը կհանդիպի Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սոբոլենկոյի (6) հետ։

Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են ֆրանսիացի Կարոլին Գարսիան եւ թունիսցի Օնս Ժաբերը։

ԱՄՆ-ի բաց առաջնության  մրցանակային հիմնադրամը 60 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս