23:48  ,  7 սեպտեմբերի, 2022

ՉԼ․ «Բավարիան» հաղթում է «Ինտերին», «Նապոլին»՝ «Լիվերպուլին» (առաջին խաղակես)

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում սեպտեմբերի 7-ին առաջին տուրի հանդիպումներն են անցկացնում A, B, C եւ D խմբերում ընդգրկված թիմերը։

A խմբում իտալական «Նապոլին» ընդունել է Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլին» եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 3:0 հաշվով։

C խմբում Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը» սեփական խաղադաշտում մրցում է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հետ եւ պարտվում է նվազագույն հաշվով։ Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի մեկնարկայի կազմում է նաեւ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

«Բարսելոնան» տանը մրցում է չեխական «Վիկտորիա Պլզենի» հետ եւ առաջին խաղակեսից հետո առջեւում է 3:1 հաշվով։

Ընդմիջում է։

Չեմպիոնների լիգա, առաջին տուր

A խումբ

«Նապոլի» - «Լիվերպուլ»՝ 3:0 (առաջին խաղակես)

Պյոտր Զելինսկի, 5, 11մ, Անդրե Զամբո Անգիսա, 31, Ջովանի Սիմեոնե, 44

Չիրացրած 11մ՝ Վիկտոր Օսիմեն («Նապոլի»), 19

«Այաքս» - «Գլազգո Ռեյնջերս»՝ 4:0 (տեսանյութ)

Էդսոն Ալվարես, 17, Սթիվեն Բերգեյս, 32, Մոհամեդ Կուդուս, 33, Սթիվեն Բերգվեյն, 83

B խումբ

«Բրյուգե» - «Բայեր»՝ 0:0 (առաջին խաղակես)

«Աթլետիկո Մադրիդ» - «Պորտու»՝ 0:0 (առաջին խաղակես)

D խումբ

 «Տոտենհեմ» - «Մարսել»՝ 0:0 (առաջին խաղակես)

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» - «Սպորտինգ Լիսաբոն»՝ 0:3 (տեսանյութ)

Մարկուս Էդվարդս, 65, Ֆրանսիշկու Տրինկաու, 67, Նունու Սանտուշ, 82

C խումբ

«Բարսելոնա» - «Վիկտորիա Պլզեն»՝ 3:1 (առաջին խաղակես)

Ֆրանկ Կեսիե, 13, Ռոբերտ Լեւանդովսկի, 34, 45+3 -  Յան Սիկորա, 44

«Ինտեր» - «Բավարիա»՝ 0:1 (առաջին խաղակես)

Լերո Սանե, 25

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում