22:41  ,  6 սեպտեմբերի, 2022

ՉԼ․ «Չելսիի» սենսացիոն պարտությունը, «Բորուսիան» խնդիրներ չունեցավ (ֆոտո, վիդեո)

Մեկնարկեց ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարը։ Լոնդոնի «Չելսին» սենսացիոն պարտություն կրեց Զագրեբում։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը մրցեց խորվաթական «Դինամոյի» հետ, որն առավելության հասավ նվազագույն հաշվով։ Միակ գոլը 13-րդ րոպեին խփեց խորվաթ հարձակվող Միսլավ Օրշիչը։

«Չելսիում» նորամուտը նշեց «Բարսելոնայից» տեղափոխված գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, որը մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 59-րդ րոպեին։

Դորտմունդի «Բորուսիան» սեփական խաղադաշտում հանդիպեց դանիական «Կոպենհագենի» եւ հաղթեց 3:0 հաշվով։ Գերմանական թիմից աչքի ընկան գերմանացի հարձակվող Մարկո Ռոյսը, պորտուգալացի պաշտպան Ռաֆայել Գերեյրուն եւ անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։

Օրվա մյուս հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23:00-ին։

Չեմպիոնների լիգա, առաջին տուր

E խումբ

«Դինամո Զագրեբ» - «Չելսի»՝ 1:0 (տեսանյութ)

Միսլավ Օրշիչ, 13

«Զալցբուրգ» - «Միլան»՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

G խումբ

«Բորուսիա Դորտմունդ» - «Կոպենհագեն»՝ 3:0 (տեսանյութ)

Մարկո Ռոյս, 35, Ռաֆայել Գերեյրու, 42, Ջուդ Բելինգեմ, 86

«Սեւիլիա» - «Մանչեսթեր Սիթի»՝ 23:00

F խումբ

«Սելթիկ» - «Ռեալ Մադրիդ»՝ 23:00

«ՌԲ Լայպցիգ» - «Շախտյոր Դոնեցկ»՝ 23:00

H խումբ

ՊՍԺ - «Յուվենտուս»՝ 23:00

«Բենֆիկա» - «Մաքաբի Հայֆա»՝ 23:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում