21:28  ,  3 սեպտեմբերի, 2022

«Կրասնոդարը» հաղթեց եւ հավասարվեց առաջատար «Զենիթին», Սպերցյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրում «Կրասնոդարը» տանը մրցեց «Սոչիի» հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

Դաշտի տերերի երկրորդ գոլը խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

Ռուսական Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը խփեց 7-րդ գոլը եւ լավագույն ռմբարկուների մրցավազքում հավասարվեց առաջատարին՝ Մոսկվայի «Սպարտակի» հոլանդացի հարձակվող Կվինսի Պրոմեսին։

«Կրասնոդարը» 17 միավորով հավասարվեց առաջատար «Զենիթին», որը 1 խաղ քիչ է անցկացրել։ «Սոչին» 6-րդն է՝ 13 միավոր։

Ռուսաստանի առաջնություն, 8-րդ տուր

«Կրասնոդար» - «Սոչի»՝ 2:1 

Օլակունլե Օլուսեգուն, 49, Էդուարդ Սպերցյան, 52  -  Գեորգի Մելկաձե, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում