21:28 3 սեպտեմբերի, 2022Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրում «Կրասնոդարը» տանը մրցեց «Սոչիի» հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով։
Դաշտի տերերի երկրորդ գոլը խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
Ռուսական Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը խփեց 7-րդ գոլը եւ լավագույն ռմբարկուների մրցավազքում հավասարվեց առաջատարին՝ Մոսկվայի «Սպարտակի» հոլանդացի հարձակվող Կվինսի Պրոմեսին։
«Կրասնոդարը» 17 միավորով հավասարվեց առաջատար «Զենիթին», որը 1 խաղ քիչ է անցկացրել։ «Սոչին» 6-րդն է՝ 13 միավոր։
Ռուսաստանի առաջնություն, 8-րդ տուր
«Կրասնոդար» - «Սոչի»՝ 2:1
Օլակունլե Օլուսեգուն, 49, Էդուարդ Սպերցյան, 52 - Գեորգի Մելկաձե, 65
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.