15:17  ,  1 սեպտեմբերի, 2022

Սերենա Ուիլյամսի բացառիկ ռեկորդը

ԱՄՆ-ի բաց առաջնության երկրորդ շրջանում աշխարհի երկրորդ ռակետ, էստոնացի Անետ Կոնտավեյտին հաղթելու շնորհիվ ամերիկացի Սերենա Ուիլյամսը բացառիկ ռեկորդ է սահմանել, հաղորդում է ESPN-ը։

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 23-ակի հաղթողն ու աշխարհի նախկին առաջին ռակետը պատմության մեջ առաջին թենիսիստուհին է, որը 40 տարեկանում կարողանում է հաղթել համաշխարհային դասակարգման առաջին եռյակում ընթացող մրցակցի։

Սերենա Ուիլյամսը Անետ Կոնտավեյտին պարտության էր մատնել 7:6 (7:4), 2:6, 6:2 հաշվով եւ երրորդ շրջանում կմրցի ավստրալացի Այլա Տոմլյանովիչի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով