20:49  ,  30 օգոստոսի, 2022

US Open․ Աշխարհի առաջին ռակետի հաղթական մեկնարկը

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը հաղթանակով մեկնարկեց «Մեծ սաղավարտի» երրորդ մրցաշարում՝ ԱՄՆ-ի բաց առաջնությունում։ Լեհ թենիսիստուհին առաջին շրջանում մրցեց իտալացի Յասմին Պաոլինիի հետ եւ առավելության հասավ 6:3, 6:0 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 7 րոպե։

Իգա Շվյոնտեկի հաջորդ մրցակիցը կլինի բելգիացի Գրիտ Մինենի եւ ամերիկացի Սլոան Սթիվենսի դիմակայության հաղթողը։

ԱՄՆ-ի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 60 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով