20:37  ,  28 օգոստոսի, 2022

Էդուարդ Սպերցյանի դուբլը նպաստեց «Կրասնոդարի» հաղթանակին

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Կրասնոդարը» Մոսկվայում հյուրընկալվեց «Տորպեդոյին» եւ առավելության հասավ 4:1 հաշվով։

Առաջին խաղակեսում դուբլի հեղինակ դարձավ «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

«Կրասնոդարը» 14 միավորով երրորդն է, «Տորպեդոն» նախավերջինն է՝ 1 միավոր։

Ռուսաստանի առաջնություն, 7-րդ տուր

«Տորպեդո» - «Կրասնոդար»՝ 1:4

Նիկիտա Կրիվցով, 58, ինքնագոլ - Էդուարդ Սպերցյան, 31, 44, Ջոն Կորդոբա, 54, Իլզատ Ախմետով, 90+1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում