15:41  ,  20 հոկտեմբերի, 2012

Մարզիկն արհեստական կոմայի մեջ է

Նորզելնդական «Սաութլենդ» ռեգբիի ակումբի 34-ամյա խաղացող Խոանի Մաքդոնալդը սրտի նոպայից հետո արհեստական կոմայի մեջ է:

«Քաունթիս Մանուկաու» թիմի հետ հանդիպման ժամանակ Մաքդոլանդը ընկել է, այնուհետեւ փորձել է բարձրանալ, բայց դարձյալ ընկել է: Բժիշկները դեֆիբրիլյատորի օգնությամբ փրկել են նրա կյանքը: Նոր Զելանդիայի ռեգբիի ֆեդերացիան հայտարարել է, որ ռեգբիիստը Օքլենդի հիվանդանոցում է եւ գտնվում է արհեստական կոմայի մեջ: Նրա վիճակը կրիտիկական է, բայց կայուն, հաղորդում է  nzherald.co.nz-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով