15:41 20 հոկտեմբերի, 2012Նորզելնդական «Սաութլենդ» ռեգբիի ակումբի 34-ամյա խաղացող Խոանի Մաքդոնալդը սրտի նոպայից հետո արհեստական կոմայի մեջ է:
«Քաունթիս Մանուկաու» թիմի հետ հանդիպման ժամանակ Մաքդոլանդը ընկել է, այնուհետեւ փորձել է բարձրանալ, բայց դարձյալ ընկել է: Բժիշկները դեֆիբրիլյատորի օգնությամբ փրկել են նրա կյանքը: Նոր Զելանդիայի ռեգբիի ֆեդերացիան հայտարարել է, որ ռեգբիիստը Օքլենդի հիվանդանոցում է եւ գտնվում է արհեստական կոմայի մեջ: Նրա վիճակը կրիտիկական է, բայց կայուն, հաղորդում է nzherald.co.nz-ն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.