22:38  ,  19 օգոստոսի, 2022

Abu Dhabi Masters. Արամ Հակոբյանն ու Արթուր Դավթյանն առաջատարներից հետ են կեսական միավոր

Հայաստանի ներկայացուցիչներ Արամ Հակոբյանն ու Արթուր Դավթյանը շախմատային Abu Dhabi Masters մրցաշարի չորս տուրից հետո առաջատարներից հետ են կեսական միավոր։

Հնդիկներ Էրիգայիսին ու Սադհվանին, հոլանդացի Վան Ֆորեսթը, Գերմանիայի ներկայացուցիչ Նիսիպեանուն եւ ամերիկացի Ռոբսոնը վաստակել են 3,5-ական միավոր։

Արամ Հակոբյանն ու Արթուր Դավթյանը 3-ական միավորով բաժանում են 6-31-րդ տեղերը։

Մանուել Պետրոսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը վաստակել են 2,5-ական միավոր, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 2 միավոր։

Abu Dhabi Masters-ում կանցկացվի 9 տուր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս