22:07  ,  19 օգոստոսի, 2022

«Չելսին» մտադիր չէ Օբամեյանգի համար վճարել «Բարսելոնայի» պահանջած 30 միլիոն եվրոն

Լոնդոնի «Չելսին» մտադիր չէ գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի համար վճարել «Բարսելոնայի» պահանջած 30 միլիոն եվրոն, հաղորդում է ESPN-ը։

Անգլիական ակումբը հույս ունի տրանսֆերն իրականացնել 15 միլիոն ֆունտ ստերլինգով (մոտ 17,7 միլիոն եվրո)։

«Չելսին» արդեն համաձայնության է հասել Օբամեյանգի հետ, որը դեմ չէ վերադառնալ Պրեմիեր լիգա։

Օբամեյանգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։ Անցած մրցաշրջանում նա իսպանացի Չավիի գլխավորած թիմի հետ մասնակցել է 24 հանդիպման, խփել 13 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում