23:40  ,  16 օգոստոսի, 2022

Դարվին Նունիեսը՝ մրցակցին գլխով հարվածելու մասին․ Այլեւս չի կրկնվի

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունիեսը սոցիալական ցանցերում արած գրառումով մեկնաբանել է իր հեռացումը «Քրիսթալ Փելասի» դեմ Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրի խաղում։ Նունիեսը գլխով հարվածել էր իրեն հրած մրցակցի դեմքին։

«Ես ընդունում եմ, որ վատ եմ վարվել։ Ես այստեղ եմ, որպեսզի սովորեմ իմ սխալների վրա։ Այսպիսի բան այլեւս չի կրկնվի»,- գրել է Նունիեսը։

Հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1: «Լիվերպուլը» գոլը խփել էր Նունիեսի հեռացումից հետո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում