00:58  ,  16 օգոստոսի, 2022

«Լիվերպուլը» Նունիեսի հեռացումից հետո կարողացավ գոլ խփել եւ խուսափել պարտությունից (ֆոտո, վիդեո)

Անգլիայի Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում փոխչեմպիոն «Լիվերպուլը» հյուրընկալեց Լոնդոնի «Քրիսթալ Փելասին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

Խաղի հաշիվը 32-րդ րոպեին բացեց հյուրերի կոտդիվուարցի հարձակվող Ուիլֆրիդ Զահան։

57-րդ րոպեին վիճաբանության ժամանակ մրցակցին գլխով հարվածելու համար կարմիր քարտ ստացավ լիվերպուլյան թիմի նորեկ, ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունիեսը։

Դրանից 4 րոպե անց «Լիվերպուլը» կարողացավ վերականգնել հավասարությունը։ Անգլիացի կիսապաշտպան Ջեյմս Միլների փոխանցումից հետո աչքի ընկավ կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը։

«Լիվերպուլը» 2 ոչ ոքիից հետո 2 միավորով 12-րդն է, «Քրիսթալ Փելասը» 16-րդն է՝ 1 միավոր։

Անգլիայի առաջնություն, երկրորդ տուր

«Լիվերպուլ» - «Քրիսթալ Փելաս»՝ 1:1 (տեսանյութ)

Լուիս Դիաս, 61 -  Ուիլֆրիդ Զահա, 32

Հեռացում՝ Դարվին Նունիես («Լիվերպուլ»), 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում