22:07  ,  11 օգոստոսի, 2022

Պատենական ԵԱ․ Հայաստանը 3 մեդալ է նվաճել

Լեհաստանում մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության մեկնարկում Հայաստանը նվաճել է երկամարտի երեք մեդալ։

Տղաների 49 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճել է Միքայել Չոլակյանը երկամարտի 182կգ արդյունքով (81+101)։ 17-ամյա ծանրորդը նվաճել է նաեւ երկու վարժությունների փոքր ոսկե մեդալները։

55 կգ քաշայինների պայքարում արծաթե մեդալակիր է դարձել Ժորա Գրիգորյանը երկամարտի 225 կգ արդյունքով (100+125):

17-ամյա Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտի 167 կգ արդյունքով դարձել է ոսկե մեդալակիր աղջիկների 49 կգ քաշային կարգում: Նա պոկել է 73 կգ և հրել 94 կգ՝ արժանանալով նաև փոքր ոսկե մեդալների: Հրում վարժությունում հայ մարզուհու գրանցած արդյունքը՝ 94 կգ-ն, Եվրոպայի պատանիների ռեկորդ է:

Հայաստանը 22 ծանրորդով է մասնակցում պատանեկան առաջնությանը, նրանցից 4-ը կլինեն մինչեւ Եվրոպայի 15 տարեկանների առաջնության պայքարում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում