20:51  ,  11 օգոստոսի, 2022

Ժիրուն չի օգնի «Միլանին» մրցաշրջանի մեկնարկում

Իտալիայի չեմպիոն «Միլանի» հարձակվող Օլիվիե Ժիրուն չի կարողանա մասնակցել Իտալիայի առաջնության մեկնարկային տուրի խաղին։

Ֆրանսիացի ֆուտբոլիստը մկանային վնասվածք է ստացել, հաղորդում է Football Italia-ն։

Սպասվում է, որ «Ուդինեզեի» դեմ խաղում «Միլանի» մեկնարկային կազմում կլինի թիմի նորեկ, «Լիվերպուլի» նախկին հարձակվող, բելգիացի Դիվոկ Օրիգին։

Իտալիայի անցած առաջնությունում Ժիրուն խփել է 11 գոլ։ «Միլանը» 11 տարվա դադարից հետո նվաճեց չեմպիոնի տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում