14:30  ,  11 օգոստոսի, 2022

Թուրինի «Յուվենտուսի» նորեկը (ֆոտո, վիդեո)

Սերբ կիսապաշտպան Ֆիլիպ Կոստիչը Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» տեղափոխվեց Թուրինի «Յուվենտուս»։ Իտալական ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է 29-ամյա ֆուտբոլսիտի ժամանման լուսանկարները։

Ոչ պաշտոնական տվյալներով՝ «Յուվենտուսը» Կոստիչի տրանսֆերի համար կվճարի 18 միլիոն եվրո։

Կոստիչը 2018-ի գերմանական «Համբուրգից» էր տեղափոխվել «Այնտրախտ», որի հետ մասնակցել է  171 հանդիպման, խփել 33 գոլ, կատարել 64 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում