14:11  ,  8 օգոստոսի, 2022

Շախմատային Օլիմպիադան 2026-ին կընդունի Ուզբեկստանը

Շախմատի Համաշխարհային օլիմպիադան 2026 թվականին կանցկացվի Ուզբեկստանում (Տաշքենդում կամ Սամարկանդում)։ Ընտրությունը կատարվել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) Գլխավոր ասամբլեայում, որն ընթանում Հնդկաստանի Չենայ քաղաքում։

Այս տարվա Համաշխարհային օլիմպիադան պետք է անցկացվեր Մոսկվայում, սակայն Ուկրաինայում ընթացող ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով տեղափոխվեց Չենայ։

2024-ին Համաշխարհային օլիմպիադան անցկացվելու է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում