Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը Սան Մարինոյում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի երկրորդ տուրում մրցեց Մոլդովայի թիմի հետ եւ պարտություն կրեց 69:82 հաշվով։
Առաջին տուրում Հայաստանի հավաքականը 81։64 հաշվով հաղթել էր Ջիբրալթարի հավաքականին։
Հուլիսի 27-ին Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Ադրբեջանի թիմը։ Ենթախմբում ընդգրկված է նաեւ Լյուքսեմբուրգի թիմը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում