09:45  ,  25 հուլիսի, 2022

Ձողացատկորդ Արման Դյուպլանտիսն աշխարհի ռեկորդով նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը (ֆոտո, վիդեո)

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի ռեկորդակիր Արման Դյուպլանտիսը նվաճեց ձողացատկի տղամարդկանց աշխարհի չեմպիոնի տիտղոսը ԱՄՆ-ի Յուջին քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում։ 22-ամյա շվեդ աթլետը ցույց տվեց 6,21 մետր արդյունք՝ աշխարհի ռեկորդը բարելավելով 3 սմ-ով։

Նախորդ ռեկորդը՝ 6,18 մետր, Դյուպլանտիսը սահմանել էր  2020 թվականին։

Արծաթե մեդալը նվաճեց ամերիկացի Կրիստոֆերր Նիլսենը (5,94 մ), երրորդ տեղը գրավեց ֆիլիպինցի Էռնեստ Ջոն Օբիենը (5,94 մ)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում