Ըմբշամարտի Հայաստանի հավաքականները Լեհաստանում կմասնակցեն միջազգային մրցաշարի, որն անցկացվելու է հուլիսի 20-24-ը, հաղորդում է ՀԸՖ-ի մամուլի ծառայությունը։
Առաջինը մրցավայր են մեկնելու ազատ ոճայինները:
Վարշավա կմեկնեն Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74կգ) և Արման Ավագյանը (79 կգ):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում