19:45  ,  6 հուլիսի, 2022

Սեբաստիան Ալերն «Այաքսից» տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա» (ֆոտո, վիդեո)

28-ամյա կոտդիվուարցի հարձակվող Սեբաստիան Ալերը Նիդեռլանդների չեմպիոն Ամստերդամի «Այաքսից» տեղափոխվեց Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիա»։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026թ․ հունիս։

Ոչ պաշտոնական տվյալով՝ «Բորուսիան» Սեբաստիան Ալերի տրանսֆերի համար վճարել է 35 միլիոն եվրո, ինչն ակումբային ռեկորդ է։

Անցած մրցաշրջանում Սեբաստիան Ալերն «Այաքսի» հետ մասնակցել է 42 հանդիպման, խփել 34 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում