16:36  ,  27 հունիսի, 2022

«Ռեալը» պատրաստ է վաճառել Ասենսիոյին եւ Սեբալյոսին

Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալը» պատրաստ է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառել իսպանացի ֆուտբոլիստներ Մարկո Ասենսիոյին եւ Դանի Սեբալյոսին, որոնց պայմանագրերը նախատեսված են մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը, հաղորդում է Goal.com-ը։

Արքայական ակումբը նրանց չի առաջարկել համագործակցության երկարաձգում, քանի որ ֆուտբոլիստներն ակնկալում են վարձատրության բարձրացում։

«Ռեալը» 26-ամյա Ասենսիոյի տրանսֆերից ակնկալում է 30-35 միլիոն եվրո, 25-ամյա Սեբալյոսի տրանսֆերից՝ 12-15 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում