Servus, Sadio! #ServusMané #MiaSanMia pic.twitter.com/RiZxFm2aYl
— FC Bayern Munich (@FCBayernEN) June 22, 2022
Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» ներկայացրեց Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլից» տեղափոխված սենեգալցի հարձակվող Սադիո Մանեին։ 30-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2025թ․ հունիս։
«Մանեն համաշխարհային աստղ է։ Նրա տեղափոխությունն ընդգծում է «Բավարիայի» գրավչությունը եւ բարձրացնում Բունդեսլիգայի հեղինակությունը։ Երկրպագուները ստադիոններ են գալիս Մանեի նման բացառիկ ֆուտբոլիստների տեսնելու։ Հրաշալի է, որ մեր տնօրենների խորհուրդը Օլիվեր Կանի եւ Հասան Սալիհամիջիչի գլխավորությամբ կարողացավ պայմանագիր կնքել Սադիո Մանեի հետ»,- «Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայների խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։
Սադիո Մանեն ակումբային կարիերայի ընթացքում հանդես է եկել նաեւ ավստրիական «Զալցբուրգում» եւ անգլիական «Սաութհեմփթոնում»։
Looks good on you, Sadio!
— FC Bayern Munich (@FCBayernEN) June 22, 2022
https://t.co/vaC4kmp2VB#ServusMané #MiaSanMia pic.twitter.com/UGr56XqqEt
#ServusMané #MiaSanMia pic.twitter.com/vwB1Y9frao
— FC Bayern Munich (@FCBayernEN) June 22, 2022
— FC Bayern Munich (@FCBayernEN) June 22, 2022
A message from Sadio! #ServusMané #MiaSanMia pic.twitter.com/5qcWncKXKw
— FC Bayern Munich (@FCBayernEN) June 22, 2022
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում