18:18  ,  16 հունիսի, 2022

ATP-500. Կարեն Խաչանովը դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Գերմանիայի Հալե քաղաքում անցկացվող ATP-500 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Հայ թենիսիստը երկրորդ շրջանում մրցեց Սերբիայի ներկայացուցիչ Լասլո Ջերեի հետ եւ առավելության հասավ երկու սեթում՝ 7:6 (7:4), 6:4։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 44 րոպե։

Կարեն Խաչանովը քառորդ եզրափակիչում կմրցի Նիկոլոզ Բասիլաշվիլիի (Վրաստան) եւ Օսկա Օտեի (Գերմանիա) դիմակայության հաղթողի հետ։

Հալեի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,1 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս