09:03  ,  29 մայիսի, 2022

Յուրգեն Կլոպը երրորդ պարտությունը կրեց Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում

Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը» Փարիզում տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի եզրափակիչում 0։1 հաշվով պարտվել է Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալին»։

Անգլիական թիմի գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գլխավոր եվրագավաթային մրցաշարի եզրափակիչներում երրորդ անգամ պարտություն կրեց։

2018-ին «Լիվերպուլը» Կլոպի ղեկավարությամբ դարձյալ պարտվել էր «Ռեալին»։ 2013 թվականին Կլոպը Դորտմունդի «Բորուսիայի» հետ պարտվել է Մյունխենի «Բավարիային»։

2019-ին Կլոպը «Լիվերպուլի» հետ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը՝ եզրափակիչում հաղթելով Լոնդոնի «Տոտենհեմին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում