21:13  ,  24 մայիսի, 2022

«Փյունիկը»՝ Հայաստանի 15-ակի չեմպիոն

Երեւանի «Փյունիկը» 15-րդ անգամ նվաճեց ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը՝ բարելավելով ռեկորդը։ Նախորդ անգամ «Փյունիկը» չեմպիոն էր դարձել 2015 թվականին։

Հայաստանի Պրեմիեր լիգայի նախավերջին խաղում «Փյունիկն» ընդունեց «Արարատին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի միակ գոլը 30-րդ րոպեին խփեց կոտդիվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն։

31 խաղից հետո «Փյունիկը» 74 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիայից», որի հետ հանդիպումներում ընթացիկ առաջնությունում ունի առավելություն՝ 2 հաղթանակ, 1 ոչ ոքի, 1 պարտություն։ «Արարատը» չորրորդն է՝ 46 միավոր։

Մայիսի 28-ին անցկացվելիք վերջին տուրում «Փյունիկը» կհյուրընկալվի «Ալաշկերտին», փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան»՝ «Արարատին»։

Հայաստանի Պրեմիեր լիգա, 35-րդ տուր

«Փյունիկ» - «Արարատ»՝ 1։0

Սերժ Դեբլե, 30

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով