21:13 24 մայիսի, 2022Երեւանի «Փյունիկը» 15-րդ անգամ նվաճեց ֆուտբոլի Հայաստանի չեմպիոնի տիտղոսը՝ բարելավելով ռեկորդը։ Նախորդ անգամ «Փյունիկը» չեմպիոն էր դարձել 2015 թվականին։
Հայաստանի Պրեմիեր լիգայի նախավերջին խաղում «Փյունիկն» ընդունեց «Արարատին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմի միակ գոլը 30-րդ րոպեին խփեց կոտդիվուարցի հարձակվող Սերժ Դեբլեն։
31 խաղից հետո «Փյունիկը» 74 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Արարատ-Արմենիայից», որի հետ հանդիպումներում ընթացիկ առաջնությունում ունի առավելություն՝ 2 հաղթանակ, 1 ոչ ոքի, 1 պարտություն։ «Արարատը» չորրորդն է՝ 46 միավոր։
Մայիսի 28-ին անցկացվելիք վերջին տուրում «Փյունիկը» կհյուրընկալվի «Ալաշկերտին», փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան»՝ «Արարատին»։
Հայաստանի Պրեմիեր լիգա, 35-րդ տուր
«Փյունիկ» - «Արարատ»՝ 1։0
Սերժ Դեբլե, 30
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.