12:16  ,  24 մայիսի, 2022

Լուիս Սուարեսն առաջարկներ ունի Արգենտինայից, Բրազիլիայից, Մեքսիկայից

Մադրիդի «Աթլետիկոյից» հեռացած 35-ամյա ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը պատմել է հետագա ծրագրերի մասին։

«Հավատացեք՝ դեռ չեմ որոշել, թե որտեղ եմ խաղալու հաջորդ մրցաշրջանում։ Ստացել եմ շատ առաջարկներ։ Ինձ դիմել են ակումբներ Արգենտինայից, Բրազիլիայից եւ Մեքսիկայից, բայց ես ցանկանում եմ դարձյալ հանդես գալ ամենաբարձր մակարդակում։ Ես կենտրոնացած եմ եվրոպական ֆուտբոլի վրա»,- Լուիս Սուարեսի խոսքը մեջբերում է El Larguero-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լուիս Սուարեսը հույս ունի առաջարկ ստանալ «Բարսելոնայից», որի կազմում խաղացել է 2014-2020 թվականներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում